Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը ստեղծելու պլանների մասին և առաջարկել է այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Այդ պաշտոնում Մեդվեդևը պետք է զբաղվի Ռուսաստանի պաշտպանական և անվտանգության հարցերով:
Պուտինը խոստացավ առաջիկայում ներկայացնել անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում իր թեկնածուին:
Հունվարի 15-ին Պուտինը ելույթ է ունեցել Դաշնային ժողովին և առաջարկել փոփոխություններ կատարել Ռուսաստանի Սահմանադրությունում:
Դրանից հետո Ռուսաստանի կառավարությունը ՝ Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական տվեց. նախարարները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի նշանակումը:
Մեդվեդևը հրաժարականը բացատրել է Սահմանադրության հետագա փոփոխություններով, որոնք, նրա կարծիքով, «փոխելու են գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների հավասարակշռությունը»։