ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչությունում աշխատելու համար հրավիրվում են բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացիներ:
Պահանջվող որակավորումները.
– մասնագիտություններ՝ տնտեսագիտություն և հարակից մասնագիտություններ, մաթեմատիկա,
– համակարգչային գիտելիքներ՝ Word, Excel (Eviews, Stata, Anaconda, Python, Knime և նմանատիպ այլ վերլուծական ծրագրերին տիրապետումը կդիտվի առավելություն),
– վերլուծությունների և հետազոտությունների իրականացման փորձ (հաշվի կառնվի նաև ուսումնառության տարիների փորձը):
Անհրաժեշտ որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիաները կարող են իրենց ինքնակենսագրությունը հայերեն լեզվով /օրինակելի ձևը կցված է Աշխատատեղեր ենթաբաժնում/ ուղարկել [email protected] էլ.փոստին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 27-ը:
Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել պետական կամ այլ կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական որակավորման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր /դիպլոմ, վկայական, բնութագիր և այլն/:
Հարցազրույցը տեղի կունենա ք.Երևան, Խորենացի 7 հասցեում:
Ընտրված մասնակիցները հարցազրույցի օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով:
ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել 060 544 624 հեռախոսահամարով: