Իմ շենքի մոտ դարանակալած ավտոմեքենայի ենթադրյալ սեփականատերը սերտ հարաբերությունների մեջ է Ոստիկանություն հետ․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն  է տարածել այն մասին, որ պատրաստվում է դիմել ՀՀ Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին՝ անվստահություն հայտնելով Կոմիտեի Նոր Նորքի բաժանմունքին ու քննվող քրեական գործը այլ ինստանցիա տեղափոխելու պահանջով։

«Պատրաստվում եմ պաշտոնապես դիմել ՀՀ Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին՝ անվստահություն հայտնելով Կոմիտեի Նոր Նորքի բաժանմունքին ու քննվող քրեական գործը այլ ինստանցիա տեղափոխելու պահանջով։

Ես առավել քան չեմ վստահում այդ մարմնի իրականացրած քննությանը, որևէ կերպ ու որևէ չափով չեմ վստահում այդ մարմինին հատկապես երեկվանից, երբ ինձ հայտնի դարձավ, որ այն ղեկավարում է Հայկազ Բաղմանյանի տղան։

Նոր եմ հասկանում, որ ժամանակին բաժնում իմ թողած խոցող ռեպլիկները բացարձակ տեղին են եղել նախկին իշխանություններից, հատկապես Ոստիկանության նախկին պաշտոնյաներից քննչական կոմիտեի ստորաբաժանման ունեցած կախվածության վերաբերյալ։

Այս լուրի իմանալուց հետո եմ հասկանում, թե ինչու իմ հարցաքննությունը վերածվեց թեժ բախման, թե ինչու էր քննիչը փորձում հակասություններ ստանալ, որի արդյունքում Նոր Նորքի քննչականի վերաբերյալ ՀՔԾ-ում որոշում կայացվեց նյութեր նախապատրաստել, որտեղ նույնպես հարցաքննվեցի․․․․ Ավելի քան պարզ է դառնում, թե ինչու 3 ամիս շարունակ ոչինչ չի արվում։ Հաստատվում են իմ՝ ավելի վաղորօրոք ստացած տեղեկություններն այն մասին, որ իմ շենքի մոտ դարանակալած ավտոմեքենայի ենթադրյալ սեփականատերը սերտ հարաբերությունների մեջ է Ոստիկանություն հետ․․․Արդեն պարզ է դառնում, թե երեք տարբեր դիրքերից հանցագործների փախուստի տեսանյութերն ունենալուց հետո ինչու ոչ մեկի մեղադրանք չի ներկայացվել։ Չի ներկայացվել, որովհետև քննչականի պետը Հայկազ Բաղմանյանի որդին է։

Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ վաղվանից ևեթ չեմ մասնակցելու այդ մարմնի որևէ քննչական գործողության, քանի դեռ գործի քննությունը տեղափոխված չէ այլ մարմին կամ ատյան։ Կարծում եմ, որպես սահմանադրական մարմնի ղեկավար իմ վրա կատարված հարձակման գործով քննությունը պետք է իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը։

Հանցագործության պատվիրատուն շարունակում է ազատորեն վճարել,
Հանցագործության բենեֆիցիարները նստած են նախկին իշխանություններին պաշտպանող տարբեր խմբակներում,
Հանցագործության պատվերի փողերը փոխանցողը Կորյունի 8 բակում է,
Հանցագործություն կատարած նարկոբարիգները ազատության մեջ են։
Հանցագործության օժանդակողները ու կատարողները մասնակցում են դատական նիստերին»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել