Վանեցյան․ Իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև ՍԴ-ի իրադարձություններին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Թվիթերյան իր էջում կրկին անդրադարձել է Հայաստանի անվտանգությանը սպառնող վտանգներին։ Այս մասին նա գրում է․

«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:

Ավելի վաղ նա գրել էր նաև մարզերում փակվող ծննդատների մասին։ «Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից»,-նշել էր նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել