Առաջարկվում է փոխհատուցել միաժամանակ սովորող և աշխատող ուսանողների ուսման վարձը

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 15-ին, տեղի է ունենում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը ներկայացրին «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նախագիծը:

Նախատեսվում է, որ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի:

Լիլիթ Մակունցը նշեց, որ  նախագիծը ենթարկվել է փոփոխությունների և այն  վերաբերվում է մագիստրատուրայում սովորող ուսանողներին  և միայն այն մասնագիտություններին որոնց առաջնահերթություն կտա կառավարությունը:

Օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները,  վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը կսահմանի Կառավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել