Ֆրանսիայի Անգլետ քաղաքում գտնվող «Բիաղից Պեյի Բասք» (Aéroport de Biarritz Pays Basque) օդանավակայանի աշխատակից Հակոբ Ռիգանյանը իրազեկում է պատրաստել այն ուղևորների համար, ովքեր օգտվել կամ առաջիկայում օգտվելու են Ryanair ավիափոխադրող ընկերության ծառայություններից։
«Ryanair-ի Ոչ առաջնային ծառայությունից օգտվող(Non priority) ուղևորներին թույլատրվում է ունենալ`
1 փոքր ձեռքի պայուսակ, որը չպետք է գերազանցի
(40×25×20սմն), ինչը նախատեսված է տեղադրել դիմացի նստատեղի տակ։
Առաջնային ծառայություն(Priority)
Լրացուցիչ` մինչև 10 կգ ձեռքի ուղեբեռ(թույլատրվող առավելագույն չափսերը`
(55×40×20)) ունենալու համար անհրաժեշտ է վճարել։
Միևնույն ժամանակ այս ծառայությունը հնարավորություն կտա օդանավ նստել առանց հերթ։
Առաջնային ծառայության(Priority) գինը կարող է տատանվել 6֊ից 14 եվրոյի սահմանում։
Հուշում` տոմսը գնելու պահին այն ավելի էժան է։
Ինչպես նշել էի,
Ryanair-ի Boeing 737-800 տեսակի ինքնաթիռները կարող են տեղափոխել առավելագույնը` 189 ուղևորի։
Իսկ յուրաքանչուր թռիչքում առաջնային ուղևորների (Priority) թիվը սահմանափակ է ` 95:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թռիչքում առավելագույնը 95 ուղևորներ կարող են իրենց հետ վերցնել 10 կգ ուղեբեռ։
Սակայն երբ առաջնային ծառայությունը(Priority) սպառված է, բայց ունեք ուղեբեռ ձեզ հնարավորություն է տրվում վճարել 10 կգ ուղեբեռի համար, պայմանով,որ այն պետք է գրանցել հաշվառման կետում։
Կարևոր է ՀԻՇԵԼ, որ Ryanair-ի հաշվառումները սկսում են թռիչքից 2 ժամ առաջ և փակվում թռիչքից 40 րոպե առաջ։
Ryanair-ի հետ ճամփորդելիս և՛ Առաջնային (Priority) և ո՛չ առաջնային(Non Priority) ծառայությունից օգտվող ուղևորների համար թույլատրվում է
առավելագույնը` 3 ուղեբեռ։
1. 10կգ արժեքը` 10֊17,5 եվրո է, տոմսի գնման պահին(10֊25 եվրո տոմսը գնելուց հետո)։
2. 20 կգ, արժեքը տոմսի գնման պահին`20 եվրո, գնումից հետո`40։
Օրինակ` կարող եք գնել 2×20 կգ և 1×10կգ։
Ուղեբեռը նախատեսվածից ծանր լինելու դեպքում, ստիպված կլինեք օդանավակայանում յուրաքանչյուր ավելորդ կգ֊ի համար հավելյալ վճարել 11եվրո։
__________________________
Օգտակար տեղեկատվություն
Որպեսզի ձեր օդանավ բարձրանալն ավելի արագ լինի, ուշադրություն դարձրեք ձեր տոմսի` Boarding Zone-ին։
Եթե ձեր տոմսում նշված է ` Front Door, ապա պետք է ինքնաթիռ նստեք դիմացի դռնով։
Եթե նշված է Rare կամ Back Door, ապա պետք է նստեք ետևի դռնով։
Նստելու պահին տոմսն անպայման պահեք ձեր ձեռքում, քանի որ ինքնաթիռի անձնակազմը վերջին անգամ ստուգելու է»,-նշել է նա։