Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախաձեռնում է կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի մեկ ամբողջական, համապարփակ և նպատակային փաստաթղթի մշակման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական կայքից։
Այս համատեքստում դիմում ենք բոլոր շահագրգիռ կողմերին` անհատներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, պետական գերատեսչություններին և շահառուներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Ձեր առաջարկներն ու դիտարկումները կարող եք զետեղել կից ներկայացված ձևաթղթում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռազմավարության մշակման հայեցակարգը՝ այստեղ։