Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41․6 հոդվածի համաձայն՝ գործատուի կողմից մինչև 16 տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտումով աշխատանքի ընդունելը կամ ներգրավելը կամ մինչև 18 տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելը կամ թույլատրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամ։
Արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 400 հազար դրամի չափով։
Նշենք, որ փոփոխությունը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։