Հրազդանի եւ Աբովյանի մի քանի թաղամասերում ոստիկանությունը հերթապահություն կսահմանի

Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարզպետն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի մարզի վարչական տարածքը սպասարկող Երկրորդ սպայական գումարտակի երրորդ սպայական վաշտի հրամանատար փոխգնդապետ Ա.Պետրոսյանի, Երրորդ սպայական վաշտի առաջին սպայական դասակի հրամանատար մայոր Տ. Քոթանջյանի, Երրորդ սպայական վաշտի երկրորդ սպայական դասակի հրամանատար մայոր Ս. Բագրատյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը:

Նշվում է, որ օրակարգում հետևյալ հարցերն էին՝

Մ4 մայրուղու ծառայության իրականացման և անվտանգ երթևեկության խնդիրները
Հրազդանի Միկրոշրջան թաղամասում անկանոն կայանումներն ու Աբովյանի Հանրապետության փողոցի /Կինոյի շենք/ կայանումների խնդիրը: Վերոնշյալ քաղաքներում խնդիրը կարգավորելու համար որոշում է կայացվել երկու վայրերում էլ սահմանել պարբերական հերթապահություն և ստուգայցեր՝ մինչև օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի երթևեկությունը հսկող տեսախցիկների տեղադրումը:
Հանրապետական, մարզային և համայնքային ճանապարհների վրա տեղադրված արհեստական խոչընդոտների սահմանված նորմերի համապատասխանությունը, ինչպես նաև դրանց համար նախատեսված ճանապարհային նշանների առկայությունը: Որոշում է կայացվել բոլոր համայնքներում կատարել ուսումնասիրություններ՝ հայտնաբերելու և վերացնելու ապօրինի կերպով տեղադրված խոչընդոտները, ինչպես նաև ճանապարհները կահավորելու համապատասխան ճանապարհային նշաններով:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական ստորաբաժանման հաշվառման-քննական բաժանմունքի Նոր Գյուղ 1 փողոց, 7/1 հասցեում տեղակայված ավտոկայանատեղիի կարգավորմանը վերաբերող հարցերը: Որոշում է կայացվել նշված հատվածը բեռնաթափելու համար նախաձեռնել կարգավորող միջոցառումներ:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երկրորդ սպայական գումարտակի երրորդ սպայական վաշտի հրամանատար փոխգնդապետ Ա.Պետրոսյանը մարզպետին է ներկայացրել է հաշվետվություն 2019 թվականի 12 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բարձր գնահատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից բարեխիղճ աշխատանքի արդյունքում արձանագրված հաջողությունները՝ մարզպետը հույս է հայտնել, որ 2020 թվականին երկուստեք համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ և հանրօգուտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել