Կառավարությունը ԱԺ-ի հաստատմանը կներկայացնի պետական պահպանության  անշարժ հուշարձանների ցուցակը

Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը առաջարկում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներ կլինեն` Ազգային Ժողովը, կառավարությունը, պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները, հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

Կառավարությունը պետք է Ազգային ժողովի  հաստատմանը ներկայացնի անկախ սեփականության ձևից պետական պահպանության կամ սուբսիդավորման վերցված անշարժ հուշարձանների ցուցակը, պահպանության գոտիների ցանկը, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը:

Լիազորված մարմինը Ազգային Ժողովի հաստատման համար կառավարություն պետք է ներկայացնի հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման գիտամեթոդական կարգը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել