Հունվարի 12-ին Իրանի մի շարք քաղաքներում վերսկսվեցին հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Բողոքի ցույցերը սկսվել են Իրանում՝ այն բանից հետո, երբ իշխանությունները խոստովանել են, որ նրանց սխալի պատճառով է կործանվել Boeing 737 ինքնաթիռը:
Հաղորդվում է, որ բողոքի ցույցեր են ընթանում Թեհրանում և Սպահանում, որին մասնակցում են մեծ թվով ուսանողներ: Նրանք վանկարկում են. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանցագործություններ է կատարում, և երկրի ղեկավարությունը սատարում է դրան», «Նրանք ասում են, որ մեր թշնամին Ամերիկան է, բայց մեր թշնամին այստեղ է»:
Բացի այդ, Թեհրանի ցուցարարները հրաժարվել են քայլել իսրայելական և ամերիկյան դրոշների վրայով, որոնք նկարված են գետնին։