Նման կայծերը կարող են այլ ուժերի կողմից օգտագործվել․ Արսեն Թորոսյանը՝ Մարալիկում ծննդատան փակման մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքան իր էջում անդրադարձել է ծննդօգնության ծառայությունների բարեփոխումների մասին:a

«Մենք ոլորտում ամենաշատ մեղադրանքները ստանում ենք մանկական եւ մայրական մահացությունների դեպքերով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամենայն հավանականությամբ մանկական մահացության տեսանկյունից մենք շարունակական բարելավում կունենանք, սակայն նույնը չեմ կարող ասել մայրական մահացության դեպքերի վերաբերյալ։ Ամեն նման դժբախտ դեպքից հետո մենք ստանում ենք պահանջներ՝ կարգավորել մայրական մահացության դեպքերը, որ դրանք չլինեն։ Մեր գործողությունները հենց դրանով էլ պայմանավորված են, որ ծննդաբերությունը լինի այնպիսի բուժհաստատությունում, որ եթե մոր կամ երեխայի մոտ լինի չնախատեսված առողջական խնդիր, հնարավոր լինի շատ արագ կարգավորել եւ փրկել , ոչ թե ստիպված լինել ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխել։ Մեր գործողությունները որեւէ ֆինանսական օգուտ չեն տալու երկրին, ֆինանսավորման հետ կապ չունեն, կապ ունեն մանկական եւ մայրական մահացություններիկանխարգելման կամ իջեցման հետ»,-նշեց նա։

Արսեն Թորոսյանը հորդորեց մարդկանց չպնդել ավելի մոտ բուժհաստատությունում ստանդարտից ցածր բուժօգնության առկայության շուրջ․

«Ես նշել եմ, որ մի քանի կիլոմետր ավելի մեքենայով վարելը ավելի քիչ դժվարություն է ներկայացնում, քան մեկ ծննդկանի կամ երեխայի կյանքը փրկելը։ Ես ուզում եմ, որ այդ ուղղությամբ մտածենք, ոչ թե փողոց փակելով կամ սպառնալիքի, շանտաժի կամ այլ միջոցներով պնդենք ստանդարտից ցածր ծառայության առկայություն ավելի մոտ բժշկական հաստատությունում»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2573236919665865/UzpfSTEwMDAwMjc1NDA4ODEwNjoyMzAzNzczNzA5NzI0NDA5/?notif_id=1578822175884270&notif_t=notify_me

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել