Կառավարության 2006 թվականի որոշմամբ՝ սահմանվել են աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող` առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների ցանկը:
Առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների համար սահմանել աշխատաժամանակի շաբաթական 36 ժամ տևողություն:
Առողջության համար վնասակար աշխատանքներ, ծառայություններ կատարող փրկարարական ծառայողներին վճարել հավելում` ժամային պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
Ց Ա Ն Կ
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Սույն ցանկով սահմանվում են Հայաստանի փրկարար ծառայությունում աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող` առողջության համար վնասակար ծառայությունները, աշխատանքները:
2. Հայաստանի փրկարար ծառայությունում աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների տեսակներն են`
ա) աղետի գոտում իրականացվող աշխատանքներ,
բ) կենսաբանական ախտահարված օջախի հետազոտման աշխատանքներ,
գ) քիմիական, ճառագայթային, կենսաբանական ախտահարված և ճառագայթված օջախներում իրականացվող աշխատանքներ,
դ) լաբորատոր պայմաններում հնարավոր քիմիական, կենսաբանական, ճառագայթային ախտահարված նմուշների ստուգման աշխատանքներ,
ե) վարակվածության օջախից դուրս գտնվող հատուկ մշակման կետում հանդերձանքի ախտահանման աշխատանքներ,
զ) քիմիական, ճառագայթային, կենսաբանական ախտահարված և ճառագայթված օջախների տեսակի, տեղի և մակարդակի որոշման, ճառագայթաակտիվ վարակի տարածման ուղիների սպառնալիքի գնահատման աշխատանքներ,
է) բարձր լեռնային շրջաններում իրականացվող աշխատանքներ,
ը) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող աշխատանքներ,
թ) ջրասուզական և ջրափրկարարական աշխատանքներ,
ժ) հրդեհաշիջման աշխատանքներ: