Ի՞նչ գույք և եկամուտներ ունի նախագահի օգնական Մարգարիտ Ազարյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2019 թվականի ապրիլի 15-ին կարգադրությամբ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է նախագահի օգնական։ Նշենք, որ մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը։

2017 թվականին, աշխատելով վարչապետի աշխատակազմում, նա հայտարարգրել է բնակարան, անհատական բնակելի տուն, հողամաս։ Մարգարիտ Ազարյանի դրամական միջոցները կազմել են 25 միլիոն դրամ, 15 հազար դոլար։ Եկամուտի աղբյուրները 2-ն են եղել, աշխատավարձը և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը։

  • աշխատավարձը՝ 3 միլիոն 581 հազար 215 դրամ,
  • այլ եկամուտը՝ 476 հազար 454 դրամ։

Տարեկան հայտարարգրում վերջինս նշել է նաև 5,8 միլիոն դրամ հանձնված փոխառության մասին։ Դրամական միջոցները աճել են և կազմել 30 միլիոն դրամ։

Եկամուտները ստացվել են 3 աղբյուրից։

  • աշխատավարձը՝ 7 միլիոն 741 հազար 292 դրամ,
  • այլ եկամուտը՝ 1 միլիոն 59 հազար 748 դրամ,
  • ստացված փոխառությունը՝ 4 միլիոն 456 հազար դրամ։

2018-ին դրամական միջոցները կազմել են 40 միլիոն դրամ և 15 հազար դոլար։

Եկամուտները կազմել եմ 16 միլիոն 74 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից։

  • աշխատավարձը՝ 7 միլիոն 389 հազար 941 դրամ,
  • քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը՝ 1 միլիոն 157 հազար 357 դրամ,
  • ստացված փոխառությունը՝ 4 միլիոն 113 հազար դրամ,
  • աշխատավարձը՝ 2 միլոին 916 հազար դրամ,
  • այլ եկամուտը՝ 496 հազար դրամ։

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1957 թ., 15 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1973-1979 թթ. – Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ
1997-1999 թթ. – Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ՝ իրավաբանի որակավորում

Աշխատանքային գործունեություն

1974-1978 թթ. – Պետպլանի հաշվիչ կենտրոն
1978-1990 թթ. – Հայգլխջրշին հաշվիչ կենտրոն
1991-1992 թթ. – Հայ-շվեդական կազմակերպություն
1992-1994 թթ. – «Սթարզ-Առագաստ ԲԲԸ
1995-1998 թթ. – թիվ 2 միջնակարգ դպրոց
1998-2002 թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի նամակների բաժնի վարիչ
2002-2011 թթ. – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
2011-2018 թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի կարդրերի վարչության պետ
2018 թ. հունիսի 27-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:

Այլ տվյալներ
2015 թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2016 թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ և երկու թոռ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել