Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2019 թվականի ընթացքում հայկական բանակի կրած կորուստներին: Նա մասնավորապես նշել է, որ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով:
2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:
Աստված պահապան մեր զինվորներին»: