Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ը շարունակում է իրականացվել աշխատանքներ Դալմա «Դալմա Գարդեն մոլ»-ի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք «Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան էջից։
«Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարարկան կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:
ԱԻՆ-ը նշում է, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա:
Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին և սպասում ենք սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին:
Շնորհակալություն ենք հայտնում համբերության և «Դալմա Գարդեն մոլ»-ի կողքին լինելու համար»,- ասված է հայտարարությունում։