Դատավոր Վարդան Գրիգորյանը Ալեքսան Պետրոսյանին գրավով ազատ արձակելը թույլատրելի ճանաչեց․ պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց Ալեքսան Մակարի Պետրոսյանին գրավով ազատ արձակելը թույլատրելի ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս։
Թող մյուս դատավորներն էլ իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների /ՀՔԾ/ ու դատախազության հանդեպ ունեցած վախը, հանձինս նրանց, ովքեր սրանից երկու օր առաջ, նույն պայմաններում նույն մեղադրյալին թողել էին կալանքի տակ, և այսուհետ կայացնեն օբյեկտիվ որոշումներ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել