Շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ․ Մնացական Բիչախչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։

Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։

Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ անձնագրի տերը նույնպես երևա պատկերում, փաստաթուղթը ձեռքին պահած։

Այնուհետև լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։
Խնդրում ենք անհատական տվյալների, այդ թվում նաև փաստաթղթղերի պատճենների տրամադրման առումով լինել ուշադիր և երբևէ դրանք չտրամադրել ոչ իրավասու անձանց, այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել