Գլխավոր դատախազության դիմաց երեխաների ապօրինի որդեգրումների գործով բողոքի ակցիա իրականացնող մայրերին է հանդիպել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ հանդիպմանը ներկա են եղել նաև այլ պաշտոնատար անձիք։ Արթուր Դավթյանը նշել է, որ իրենք մի կողմում են գտնվում և ցանկանում են, որ արդարությունը հաստատվի։
«Նաև մի տեղեկություն եմ ուզում հայտնել, համացանցում ասում էին, որ Արթուր Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանի հետ պարբերաբար հանդիպում է՝ «Կուժ» ռեստորանում։ Այդ մասին հարցրել եմ Արթուր Դավթյանին, նա հերքել է ՝ ասելով, որ մատուցողը շփոթել է, Ռազմիկ Աբրահամյանի հետ եղել է նրա փաստաբանը»,-նշեց նա։
Նրա խոսքով, գլխավոր դատախազը նշել է, որ երբ ընհանուր քննության արդյունքները լինեն՝ թասիբի հարց կլինի․ «Անպայման պարազբանում կտա դրա վերաբերյալ, որ ինքը չի եղել։ Անձամբ դեմքով չի տեսել Ռազմիկ Աբրահամյանին։ Մենք ցանկություն ունենք անելու դատարանի շենքի մոտ, ժամը 2-ին այնտեղ կլինենք՝ կրկին կալանավորելու հարցն ենք բարձրաձայնելու»,-ասաց Հայկուհի Խաչատրյանը։