Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում 16-ամյա աղջկա սպանության վերաբերյալ

Հունվարի 5-ին’ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սայաթ- Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Կենտրոնական բաժնների ծառայողները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ծավալուն աշխատանքի արդյունքում պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։ Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հետագա միջոցառումնով հայտնաբերվել է բնակարանից հափշտակված պլանշետը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

https://www.facebook.com/www.police.am/videos/984718171910152/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել