Տղան դանակով վնասել է հոր պարանոցն ու դեմքը, որից հետո վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է նրա գլխին

Ն․ Հովակիմյանը 2019 թվականի հունվարի 6-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է հորը՝ Դ․ Հովակիմյանին։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Ն․ Հովակիմյանը խոհանոցային դանակով վնասել է հոր պարանոցն ու դեմքը, որից հետո վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է հոր գլխին, այնուհետև մեկ այլ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է արդեն իսկ ստացած հարվածների պատճառով ծնկի իջած Դ․ Հովակիմյանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս ստացած դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի բութ, սուր, թափանցող և չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ և հեմոռագիկ շոկից մահացել է:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վճռով Ն․ Հովակիմյանը դատապարտվել է ազատազրկման  8  տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել