Խաղատների, բաղնիքների, սաունաների, հեստապարային ակումբների համար նախատեսված տեղական տուրքի չափերը

Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

Որոշման 10-րդ կետի համաձայն, Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`

ա. առևտրի oբյեկտների համար` 120000 /հարյուր քսան հազար/ դրամ,

բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,

գ. բաղնիքների (uաունաների) համար` 1400000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ դրամ,

դ. խաղատների համար` 3000000 /երեք միլիոն/ դրամ,

ե. շահումով խաղերի համար` 1500000 /միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,

զ. վիճակախաղերի համար` 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ.

Իսկ 19-րդ կետի համաձայն, Երևանի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

ա) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ,

բ) հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել