Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
Որոշման 15-րդ կետի համաձայն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս՝ Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, uահմանվում է 5000 /հինգ հազար/ դրամ: