ՀՀ Զինված ուժերի շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաների, դրանց առանձին հանգույցների ու ագրեգատների վաճառքի կազմակերպման աճուրդային հանձնաժողովը հրավիրում է աճուրդի:
Աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում՝
2020 թվականի հունվարի 23-ինˋժամը 11:00-ին:
Հասցե՝ ք. Երևան, Բաբայան 4, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 28-18-26 հեռախոսահամարով:
Հավելենք, որ աճուրդին կարող են մասնակցել միայն զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, զինվորական հաշմանդամները, ՀՀ ՊՆ համակարգի զինծռայողները և նրանց հավասարեցված անձինք:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև հունվարի 17-ը, ժամը 17:00-ն ներառյալ: