Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երեւան է ժամանել այսօր առավոտյան:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ 2020 թվականը երեւանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում: