ՊԵԿ նախագահը հրաման է ստորագրել․ հաստատվել է վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 11-ին նոր հրաման է ստորագրե, որով հաստատել է վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը։

Հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մաս 1.

1. Հարկ վճարողը
2. Հարկ վճարողի հաշվառման համարը
3. Ոչ ռեզիդենտի գրանցման (ռեզիդենտության) երկիրը
4. Հարկ վճարողի գտնվելու վայրը
5. Գործունեության տեսակը (ները)
6.Անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն Անուն, ազգանուն Հեռ. Էլ. հասցե

Մաս 2.

7. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

8. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի ռեզիդենտության երկիրը

9. Վերահսկվող գործարքի առարկան

10. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)

11. Օգտա-գործված տրանս-ֆերային գնագո-յացման մեթոդը

12. Օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում

13. Տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)

14. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ)

Մաս 3.

15. Հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն
16. Նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայություն (այո/ոչ)

Մաս 4.

Փոխկապակցված չհամարվող կողմերի հետ գործարքները

17. Գործարքի առարկան 18. Հարկ վճարողը հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող) 19. Տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ) 20. Փոխկապակցված չհամարվող կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ) 21. Փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է) 22. Վերահսկվող գործարքի առարկան 23. Ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող) 24. Օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը 25. Օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում 26. Տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ) 27. Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ)

(ձևը խմբ., լրաց. 19.12.19 N 860-Ն)

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԻ

1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը (այսուհետ` ծանուցման ձև) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի դրույթների: Ծանուցման ձևը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:

2. Ծանուցման ձևի 1-ին կետում լրացվում է հարկ վճարող կազմակերպության անունը:

3. Ծանուցման ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարող կազմակերպության հաշվառման համարը:

4. Ծանուցման ձևի 3-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտի գրանցման (ռեզիդենտության) երկիրը:

5. Ծանուցման ձևի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը:

6. Ծանուցման ձևի 5-րդ կետում լրացվում է կազմակերպության գործունեության տեսակը (ները):

7. Ծանուցման ձևի 6-րդ կետում լրացվում է այն անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն (անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն):

8. Ծանուցման ձևի 7-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը (եթե տրամադրման ենթակա է):

(8-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

9. Ծանուցման ձևի 8-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի ռեզիդենտության երկիրը:

(9-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

10. Ծանուցման ձևի 9-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

(10-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

11. Ծանուցման ձևի 10-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող ոչ ռեզիդենտը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

(11-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

12. Ծանուցման ձևի 11-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսումներ գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:

13. Ծանուցման ձևի 12-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում:

14. Ծանուցման ձևի 13-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)», ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

(14-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

15. Ծանուցման ձևի 14-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):

(15-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

16. Ծանուցման ձևի 15-րդ կետում լրացվում է հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն:

17. Ծանուցման ձևի 16-րդ կետում լրացվում է նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայությունը:

18. Ծանուցման ձևի 17-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

(18-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

19. Ծանուցման ձևի 18-րդ կետում լրացվում է թե հարկ վճարողը հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

20. Ծանուցման ձևի 19-րդ կետում լրացվում է տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)», ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

(20-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

21. Ծանուցման ձևի 20-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):

(21-րդ կետը խմբ. 19.12.19 N 860-Ն)

22. Ծանուցման ձևի 21-րդ կետում լրացվում է հարկ վճարողի վերահսկվող գործարքի կողմ հանդիսացող ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է):

(22-րդ կետը լրաց. 19.12.19 N 860-Ն)

23. Ծանուցման ձևի 22-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմի հետ կատարված գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

(23-րդ կետը լրաց. 19.12.19 N 860-Ն)

24. Ծանուցման ձևի 23-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

(24-րդ կետը լրաց. 19.12.19 N 860-Ն)

25. Ծանուցման ձևի 24-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսեր գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:

(25-րդ կետը լրաց. 19.12.19 N 860-Ն)

26. Ծանուցման ձևի 25-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում:

(26-րդ կետը լրաց. 19.12.19 N 860-Ն)

27. Ծանուցման ձևի 26-րդ կետում լրացվում է տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ), ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

(27-րդ կետը լրաց. 19.12.19 N 860-Ն)

28. Ծանուցման ձևի 27-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):

(28-րդ կետը լրաց. 19.12.19 N 860-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 19.12.19 N 860-Ն)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել