«Զվարթնոց»-ի ուղևորների թիվն առաջին անգամ գերազանցեց 3 միլիոնը. ՀՀ ժամանած ուղևորներին անակնկալ մատուցվեց

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ:

Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:

Հավելենք նաև, որ 2018 թվականին ուղևորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղևոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել