ԱԻՆ-ը՝ երկրաշարժի լուրերի մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ս.թ. դեկտեմբերի 29-ին 23։00-ից մինչեւ 24։00 Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երեւան քաղաքում երկրաշարժ տեղի չի ունեցել։ Երկրաշարժի դեպքում, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, սահմանված կարգով, տեղեկացնում է հանրությանը։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում լուրեր էին տարածվել, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում երկրաշարժ է զգացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել