Աննա Կ.-ն հունիսի 21-ին, Լոռու մարզում գտնվող իրենց տանը, անմեղսունակության վիճակում դիտավորությամբ սպանել է անչափահաս դստերը՝ 07.12.2011 թվականին ծնված Կարինե Կ.-ին:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Գործով իրեղեն ապացույցիներն են Կարինե Կ.-ի հագուստները, դիակի զննությամբ վերցված կրիայի տեսքով փափուկ խաղալիքը, դեպքի վայրի զննությամբ վերցված դեղահաբերի փայլաթիթեղից դատարկ տուփերը, բջջային հեռախոս, դեղեր իրենց տուփերով, դրամապանակներ, եղունգների, մազի, ձեռքի մակերեսի քսուկների նմուշները:
Գործը մակագրվել է Լոռու մարզի դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: