Ժամկետային զինծառայողը սպանել է հրամանատարին՝ մոր հետ հեռախոսով խոսելուն խոչընդոտելու համար

ՊՆ N զորամասի շարքային զինծառայող Աշոտ Կ.-ն, 2019թ. հունվարի 31-ից զորամասի հրամանատարի հրամանով ստանձնելով մարտական հերթապահությունը, տվյալ դիրքում որպես դիրքի ավագ մարտական հերթապահության նշանակված, նույն դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գ.-ից խնդրել է իրեն պատկանող «Այֆոն 5Ս» տեսակի բջջային հեռախոսը վերադարձնել, սակայն ավագ լեյտենանտը չի վերադարձրել այն:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մեսրոպ. Գ.-ն հեռախոսները քանի որ կանոնակարգի համաձայն սահմանված է, որ տեսանկարահանող սարքով համալրված և զինված ուժերում օգտագործումն արգելված բջջային հեռախոսները դիրքի անձնակազմից պետք է հավաքել:

Չվերադարձնելու պատճառով առաջացած վրեժի շարժառիթով, 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 17:00-ի սահմաններում, արթուն հերթափոխի դիտորդի պարտականություններն իրականացնելիս, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գ.-ին սպանելու դիտավորությամբ, իրեն ամրակցված  գնդացրով մտել է դիրքի կացարան, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գ.-ի հասցեին սեռական բնույթի հայոհյանք է հնչեցրել իր կողմից մոր հետ խոսելուն խոչընդոտելու համար և արձակել է նպատակային կրակահերթեր ու բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելով՝ սպանել վերջինիս:

Նրան մեղադրանք է առաջադրվել: Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել