Գյումրու ավտոմաքսատան մոտ 4 մեքենա իրար են բախվել․ կա տուժած

Դեկտեմբերի 29-ին, ժամը 21:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոմաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

արզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ Ա., ծնված 1987 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Էդգար Լ., ծնված 1986 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մեսրոպ Մ., ՌԴ քաղաքացի, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Prius» ավտոմեքենայի ուղևոր Նաիրա Դ.-ն (ծնված 1967 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել