Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք ծխելու սենյակները օդանավակայաններ վերադարձնելու մասին, փաստաթուղթը հրապարակված է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում:
Օրենքի համաձայն, հնարավոր կլինի օդանավակայաններում ստեղծել ծխելու սենյակներ: Դրանք պետք է մեկուսացված լինեն, ծխելու սենյակում պետք է լինի օդափոխություն:
Դրանք տեղակայվելու են օդանավակայանների տարանցիկ գոտիներում, ուղևորները, որոնք անցել են նախնական թռիչքային ստուգում, կկարողանան հասնել այնտեղ:
Դեկտեմբերի կեսերին Պետդուման ընդունեց օրենքը, այնուհետև հաստատեց Դաշնային խորհուրդը:
Հիշեցնենք, որ ՌԴ օդանավակայաններում ծխելու սենյակները փակվել են 2013-ին։