Տղամարդը նախկին կնոջ կիսամերկ լուսանկարները «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է նրա եղբորը և քրոջը

Վահան Ա.-ն 2018 թվականին իր անչափահաս երեխայի բջջային հեռախոսով տեսել է նախկին կնոջ անվամբ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջի գաղտնաբառը: Կնոջ էջից ներբեռնել է վերջինիս կիսամերկ լուսանկարները և հաղորդագրությունները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Վահան Ա.-ն այնուհետ «Վայբեր»-ի միջով ուղարկել է նրա եղբորը և քրոջը, այսպիսով խախտելով երաշխավորված հաղորդակցության ազատության և գաղտնիության, ինչպես նաև  երաշխավորված անձնական տվյալների պաշտպանության անօտարելի իրավունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել