Հանրահայտ դերասան Վահագն Սիմոնյանը` «Պոնչոն» դիմել է ոստիկանություն։ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ։
«2017 թ.-ի օգոստոսին, գիշերը ժամը 00:20-ի սահմա ններում «Մասիվցի Դմբուզի» փեսան, Արտյոմ Վարդանյանը, Հովսեփ Գրիգորյանը և ևս մոտ 4 հոգի զինված հարձակվել են նրա բնակարանի վրա»,-նշված է եղել հայտարարության մեջ: