Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան տարածքում մի հայաստանցու և օտարերկրացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ վեճի պատճառն եղել է երկու օր առաջ մաքսազերծման գործընթացը կարգավորելու պատրվակով, օտարերկրացուց խաբեությամբ 200 ԱՄՆ դոլար վերցնելը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 27-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել Երևանում ապրող 18-ամյա մի երիտասարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան տարածքում ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն արագացնելու պատրվակով օտարերկրացուց վերցրել է 200 ԱՄՆ դոլար։ Հաջորդ օրը, ժամը 19.00-ի սահմաններում, մաքսատան տարածքում կրկին հանդիպել է օտարերկրացուն, որը փողը հետ է պահանջել, իսկ ինքը հրաժարվել է հետ վերադարձնել։ Երիտասարդը հայտնել է նաև, որ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է օտարերկրացու դեմքին և պատճառել ֆիզիկական ցավ:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.15-ին, ոստիկանություն է հրավիրվել օտարերկրացի տղամարդը և ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: