Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Նշվում է նաեւ, որ դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ, 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
