ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում 2008-ի կադրեր է հրապարակել և գրառում արել՝ նշելով․ «Դուք դեռ պետք է մոմ վառեք, որ դեռևս ազատության մեջ եք»:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:
Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:
Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:
Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»:
https://www.facebook.com/YerevanPressCom/videos/591089551718343/?v=591089551718343