Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեկտեմբերի 26-ին որոշում է ստորագրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու մասին:
Որոշման մեջ ասվում է, որ դատավոր Հասմիկ Ջալալյանը 6 (վեց) ամիս ժամկետով կգործուղվի Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: