Տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Mercedes-ի վարորդը Երևանում՝ Պռոշյան փողոցում, ծեծի ենթարկում  տաքսու տարեց վարորդին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշով։

Կատարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել