Mercedes-ի վարորդը տաքսու տարեց վարորդին գցում է գետնին ու ոտքերով հարվածում․ ահազանգ

Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր խմբում տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում Mercedes մակնիշի 010 DO 10 մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Պռոշյան փողոցում բախվում է տաքսի մեքենայի, ապա, ինչպես տեսանյութում է երևում իջնում մեքենայից ու վեճի բռնվում վարորդի հետ:

Տաքսու վարորդը տարիքով տղամարդ է, մոտ 75 տարեկան` ըստ տեսանյութը հրապարակած օգտատիրոջ: Մերսեդեսի վարորդը սկսում է հարվածել 75-ամյա վարորդին, վերջինս պաշտպանվում է: Չբավարարվելով այդքանով, Mercedes-ի վարորդը տարեց մարդուն գցում է գետնին ու սկսում ոտքերով հարվածներ հասցնել: Տարեց մարդուն օգնության են հասնում փողոցով անցնող մի քանի երիտասարդ: Այդ նույն վարորդը, ինչպես երևում է տեսանյութում, սկսում է վիճել ու հարվածներ հասցնել նաև օգնության հասած երիտասարդներին:

Մանրամասները` տեսանյութում

https://www.facebook.com/100829088068173/videos/1281544885372876/?v=1281544885372876

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել