Ղազախստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի և վիրավորների ճշտված տվյալները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի:

РИА Новости-ի տեղեկություններով, ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ և 93 ուղևոր, այդ թվում՝ օտարերկրացիներ՝ Ուկրաինայի երկու քաղաքացի, Ղրղզստանի մեկ քաղաքացի, Չինաստանի մեկ քաղաքացի, իսկ մնացածը ՝ Ղազախստանից:

Ալմա-Աթայի հանրային առողջության վարչության պետ Թլեխան Աբիլդաևը հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 15-ի: 66 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 50-ը հոսպիտալացվել են, 12 մարդ գտնվում են ծանր վիճակում:

Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ IAC-ի ներկայացուցիչները և Նիդեռլանդներում օդանավեր արտադրողը կօգնեն հետաքննել միջադեպը:

Ըստ փրկված ուղևորի, ինքնաթիռը երկու անգամ բարձրացել է և կորցրել է բարձրությունը, այնուհետև «սարսափելի ձայն» է եղել:

«Ամեն ինչ նման էր կինոնկարի: Գոռում էին, բղավում, լաց լինում: Չեմ կարող նկարագրել այդ ամենը, շատ սարսափելի էր: Հետո մի հարված և երկաթյա մի կտոր փակեց հենց իմ առջևը, և այլևս ելք չկար», – ասել է փրկված ուղևորը:

Տեսանյութը՝ Sputnik Казахстан

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել