Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Ըստ նախնական տվյալների զոհվել է յոթ մարդ: Հայտնում է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը:
РИА Новости -ին հայտնում է, որ Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:
Ավելի ուշ Ալմաթիի քաղաքապետարանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 14 մարդ, տուժել է 35-ը: Հաղորդվում է, որ վիրավորներից 8-ը երեխաներ են, մյուսները՝ մեծահասակներ. նրանցից 17-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, անձնակազմը և ուղևորները տարհանվում են:
Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ: Դեպքի հանքամանքները պարզվում են:

