Վաղը ՀՔԾ-ն կհարցաքննի Հրայր Թովմասյանին

Վաղը առավոտյան՝ ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից գնալու են Հրայր Թովմասյանի մոտ՝ վերջինիս հարցաքննելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։

Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։

Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ ՀՔԾ-ն  ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել