Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են, որ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԼԱԼՅԱՆ ԳԱՐՍԵՎԱՆԻ» ԱՁ-ում ք. Երևան Արշակունյաց 17ա, տաղ. 203ա,իրականացված ստուգման ժամանակ պարզվել է, որ ԱՁ-ի կողմից, որը զբաղվում է ցածրավոլտ սարքավորումների և տեխնիկական միջոցների ներմուծմամբ և իրացմամբ, ապրանքատեսակներն իրացվում են առանց համապատասխանության հավաստման փաստաթղթի և հայերեն մակնշման՝ խախտվել են համապատասխան տեխկանոնակարգի պահանջները:
Հայտնաբերված խախտումների համար կիրառվել է վարչական պատասխանատվություն: Արդյունքում՝ հայտնաբերված խախտումները վերացվել են: