Ձեր անգլերենի իմացությունը և հաղորդակցության հմտությունները զարգացնելու հրաշալի հնարավորություն, այդ թվում նաև Բիզնես հաղորդակցության վերաբերյալ բացառիկ դասընթացին մասնակցության միջոցով
ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը կազմակերպում է անգլերեն լեզվի դասընթացներ հետևյալ թեմաներով.
- Իրավաբանական անգլերեն (Legal English)
- Գործարարական անգլերեն (Business English)
- Բիզնես հաղորդակցություն (Business communication)
Անգլերեն լեզվով իրականացվող բիզնես հաղորդակցության դասընթացը իր բնույթով բացառիկ է և ներառում է հետևյալ թեմաները. միջմշակութային հաղորդակցության բնութագրիչները, բիզնեսի վարումը արտաքին շուկաներում, բիզնես էթիկետ, միջմշակութային բանակցություններ, աշխատանք միջազգային թիմում և այլ թեմաներ:
Իրավաբանական և բիզնես անգլերենի յուրաքանչյուր դասընթացի ամսական արժեքն է՝ 30.000 ՀՀ դրամ (ամսական 8 պարապմունք, 1 ժամ 30 րոպե տևողությամբ):
Բիզնես հաղորդակցության յուրաքանչյուր դասընթացի ամսական արժեքն է՝ 40.000 ՀՀ դրամ (ամսական 8 պարապմունք, 1 ժամ 30 րոպե տևողությամբ):
Դասերի սկիզբը 2020թ-ի հունվարի 13-ից։ Դասընթացի վերջում կտրվի ավարտական վկայական:
Դասընթացին գրանցվելու համար կարող եք այցելել Երևան, Խանջյան 13/2, զանգահարել (374 10) 54-53-56, (374 94) 84-60-35 հեռախոսահամարներով, ուղարկել հաղորդագրություն [email protected] էլ. հասցեին կամ Atovmyan.Law Fb էջին:
Գրանցման վերջնաժամկետն է՝ 09.01.2020թ.։