Հայաստանը կանդամակցի թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի համագործակցության խմբին

Կառավարությունը որոշում ընդունեց Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) ՀՀ անդամակցության մասին նախագիծը:

Որոշումն ուժի  մեջ մտնելուց հետո  համապատասխան նամակով կտեղեկացվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) անդամակցելու՝ ՀՀ  որոշման մասին:

Ընթացիկ տարում Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) անդամակցելու հետ կապված անդամավճարը կվճարվի ՀՀ արտաքին գործերի նախարարության «Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի «Միջազգային կազմա-կերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» միջոցառման հատկացումների հաշվին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել