Դեկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակազմին, դեպարտամենտների, մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին:
Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ Է. Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ նրանց պաշտոնավարումը պետության անվտանգության ապահովման գործում կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի։
