Քաղաքացու ինքնավնասման փորձը կանխվել է

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 10:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության շենքի մոտ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Քաղաքացին (Սողոմոն Խ., 1988 թ.) ձեռքում առկա սուր կտրող-ծակող գործիքով վնասել է պարանոցը, այնուհետև փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են նրա հետագա ինքնավնասման փորձը: Սողոմոն Խ.-ն տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել