Քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու  մասին» օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի հանձնարարականից: Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման,   պետության կայունության, առաջընթացի և ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման արժևորմամբ Օրինագծով առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում: Այդ մեդալով պարգևատրվել է 9 ծնող: Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազ. դրամ` 9  ընտանիքի տրամադրելու համար:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ երեխաների ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու, նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելու, երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու,  ինչպես նաև երեխաներին ուղղված այլընտրանքային նոր ծառայությունների ընդլայնելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ չորս գիշերօթիկ հաստատություններին տրամադրվող ընթացիկ դրամաշնորհները 2020 թվականից դադարեցվում է: Ըստ այդմ՝ գործադիրի որոշմամբ առաջարկվում է բյուջեի վերաբաշխում՝ 2019 թվականի նոյեմբեր 1-ից «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառման և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառման շահառուների թիվը ավելացնել 260-ով: Բնաիրային օգնության փաթեթը բաղկացած է էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարներից, շահառու երեխաներին տրամադրվող  հագուստից, կոշիկից և սննդի զամբյուղից: Սննդի զամբյուղը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կառավարության որդեգրած քաղաքականության, նաև խնայված միջոցների վերաբաշխման արդյունքում իրականացվող միջոցառում է: Անդրադառնալով որոշման հետ կապված բարձրացված աղմուկին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հետաքրքիր է, որ այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ  ընտանեկան արժեքներին հակադրվում է և գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների: Հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը բռնած ի՞նչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում՝ կոնկրետ քաղաքական ուժեր»:

Վարչապետը հիշեցրել է, որ 2003 թվականից ՀՀ-ի պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին բնակարանով ապահովելը ու «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: «Մարդիկ են եղել, որ այդ տարիներին եղել են նախարարներ ձեզ հայտնի կուսակցություններից: Այդ ընթացքում բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու համար: Իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին: Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, և պարզվի ինչ-որ բան, ու այդ մարդիկ հայտնվեն բանտում, ստացվելու է, որ նրանք «քաղաքական հալածյալ» են, ճի՞շտ է», – ասել է գործադիրի ղեկավարը:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ մի կողմից պետք է խթանել, քաջալերել բազմազավակ ընտանիքներին, մյուս կողմից պետք է երաշխիքներ ստեղծել, որպեսզի այդ բազմազավակ ընտանիքների երեխաները հետագայում չհամալրեն աղքատության շարքերը: «Բայց սրա համար մեզ պետք է լուծել մի ֆունդամենտալ խնդիր՝ նրանք պետք է մրցունակ կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Ընդհանրապես մենք ապագայում աղքատությունից ապահովագրելու միայն մի տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն, տալ այնպիսի կրթություն, որ նրանք ստանան այնպիսի մասնագիտություն, որ աշխատանքի շուկայում կարողանան գտնել աշխատանք: Սա շատ կարևոր է: Չեմ հոգնի այս մասին անընդհատ խոսել, կրթության ոլորտի մեր բարեփոխումների մասին խոսեցինք, քննարկեցինք, քննադատվեցինք, քննադատեցինք, 2020 թվականին մեզ համար պետք է լինի գործողությունների տարի: Ընդ որում,  մեր հայտարարությունների վերաբերյալ՝ սկսած դպրոցական ծրագրերից, վերջացրած բուհական ծրագրերով, մինչև այս պահը որևէ ռացիոնալ հակափաստարկ չեմ լսել: Ընդ որում, չբացառելով, որ պահին կհնչի որևէ ռացիոնալ հակափաստարկ, ինչպես մնացած դեպքերում, մենք կարձանագրենք, կարձագանքնեք այդ հակափաստարկին, բայց պետք է գնանք հանրակրթության խորքային և բովանդակային փոփոխության»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել