Ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի 2019թ. դեկտեմբերի 12-ի հրամանով՝ վետերանական կազմակերպության կանոնադրական պահանջների կատարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման, զենք-զինամթերքի հանձնման, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու աշխատանքներին օժանդակելու համար մի խումբ վետերաններ խրախուսվել են՝

«Օրենքի պատվար» մեդալով՝ 3 վետերան,

«Ոստիկանության 100-ամյակ» մեդալով՝ 13 վետերան,

ՀՀ ոստիկանության պատվոգրով՝ 3 վետերան,

«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝ 6 վետերան:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել